-
12.10.2020|
12:21
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ և տեղեկատվություն է տրամադրել հոկտեմբերի 10-ին հայտարարված մարդասիրական հրադադարից հետո զարգացումների մասին:
-
12.10.2020|
12:20
Մոտալուտ նախագահական ընտրությունները, ԱՄՆ-ում կորոնավիրուսի նոր ալիքը և նախագահ Դոնալդ Թրամփի՝ COVID-19-ի դեմ սեփական պայքարն ամերիկացիների ուշադրությունը շեղել են աշխարհում կատարվող այն իրադարձություններից, որոնց արժե ուշադրություն դարձնել, գրում է New York Magazine-ը:
-
12.10.2020|
12:15
Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են, ֆեյսբուքում գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
-
12.10.2020|
12:13
ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարներն այսօր Բրյուսելում կքննարկեն ղարաբաղյան խնդիրը ՝ հաշվի առնելով Մոսկվայում հոկտեմբերի 9-ի բանակցությունների արդյունքները՝ Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
-
12.10.2020|
12:13
Գիշերը Արցախի և Ադրբեջանի շփման գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված, տեղեկացնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
-
12.10.2020|
12:12
Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, և հարավային, և հյուսիսային ուղղությամբ ձեռնարկել են հարձակողական գործողություններ՝ ասուլիսում տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
12.10.2020|
12:11
Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը պարունակում է մերկապարանոց մեղադրանքներ Հայաստանի Հանրապետության հասցեին, նշում է ՀՀ ԱԳՆ-ն:
-
12.10.2020|
12:09
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Մոսկվայում կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նախատեսված է նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
-
12.10.2020|
09:28
Ahval News-ը մեջբերում է Եգիպտոսի Ahram-ից, որ գրել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ շուրջբոլորը կոնֆլիկտներին վերջին տասնամյակում միջամտելու ռազմավարության վերջին փազլը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտի վերսկսումն է Լեռնային Ղարաբաղի վերահսկողության համար:
-
12.10.2020|
09:13
Թեհրանը մեծ ուշադրություն է դարձրել ու դարձնում Արաքսից հյուսիս ծավալվող իրադարձություններին՝ լինելով աշխարհում միակ պետությունը, որ սահմաններ ունի ղարաբաղյան կոնֆլիկտի երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հետ: